Դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է.

 Հոկտեմբերի 11-ին

 Ժամը 9– 23 Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց թանգարան ընկած հատվածում

 Հոկտեմբերի 12-ին

 Ժամը 11– 18 Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում

 Ժամը 12 – 15 Արգիշտիի փողոցում

 Ժամը 13.30 – 15 Գր.Լուսավորչի փողոցում

 Ժամը 14 – 22 Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում

 Ժամը 14 – 20 Շահումյան հրապարակում

 Ժամը 14 – 23 Հանրապետության հրապարակում




Լրահոս