Գ.Նուշիկյանը պատասխանել է Ս. Սուքիասյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը (ՀՀԿ) պատասխանել է նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին (ՀԱԿ), ով այսօր հայտարարել էր, որ ինքը չի պարտվել, այլ “հաղթել է” կեղծիքների մեխանիզմը: Նուշիկյանի պատասխան հայտարարությունում ասվում է.”Նախ պետք է ասեմ, որ մենք մինչեւ անգամ այս պահը չենք անցել քաղաքակիրթ պահվածքի եւ վարվելակերպի սահմանները, եւ դա թե նախընտրական, թե ընտրությունների թեժ պահին էլ այդպես է եղել: Ինչ վերաբերում է նախկին մրցակցիս հայտարարությանը, ապա ես պատրաստ էի ու պատրաստ եմ պայքարել քաղաքական հետապնդման, ընտրողների իրավունքների ոտնահարման, պետության կողմից վարչական, ուժային, ֆինանսական ռեսուրսների օգտագործման, կեղծիքների եւ անվավերների մեխանիզմի դեմ, եթե ներկայացվեն վերը նշվածը հաստատող փաստեր: Հաշվի առնելով հրապարակայնորեն ներկայացվող մեղադրանքների լրջությունը` ես պատրաստակամություն եմ հայտնում փաստերի առկայության դեպքում իր հետ միասին պայքարել եւ պատժել մեղավորներին”:




Լրահոս