Ավտովթար` Լոռու մարզում (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում “ԲՄՎ” մակնիշի 64 ՍՕ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդը Սևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Գեղամյանն է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: Հավաքվածները նաև պատմել են, որ վարորդը, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում, իրավապահ համակարգի աշխատակից է. Սևան քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետի տեղակալն է՝ կոչումով կապիտան:Ականատեսները հավելել են, որ վարորդը սպառնալիքներ է ուղղել վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հասցեին: 




Լրահոս