Կառավարության նիստերի օրերին գործադիր մարմնի շենքի դիմաց մշտապես մարդաշատ է լինում: Այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները, ովքեր պահանջում էին որպեսզի կառավարությունը լուծի իրենց բնակարանային խնդիրը:
Armlur.am-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ շենքը, որտեղ իրենք բնակվում են, չորրորդ կարգի վթարային է: «Բոլորին դիմել ենք, մարզպետն էլ է տեղյակ, գալիս են, ասում են լավ կլինի, բայց մինչեւ հիմա ոչ մի բան էլ արված չէ», – ընդգծեցին նրանք:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում