Երկիր. Ժողովուրդն այս անգամ էլ պարտված դուրս եկավ Հայաստան անունը կրող խաղատնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կարծում ենք` արդեն ոչ մեկին գաղտնիք չէ, թե իշխանությունն ինչպիսի հնարքներ գործադրեց ընտրությունները ,ազատ, արդար և թափանցիկե անցկացնելու համար:
Ամեն նոր ընտրություն իր հետ բերում է խարդախության նոր հնարքներ: Նման գործելաոճը հատուկ է հատկապես կազինոյում աշխատող խարդախ դիլերներին: Ի՞նչ անել, երբ ինքը` իշխանությունն է ստիպում, որ քաղաքացին իրեն զգա ոչ թե նորմալ երկրում, այլ` կազինոյում: Ամեն անգամ, երբ ընտրություններից հետո պարզվում է, թե ինչպիսի խարդախ հնարքներով են հաղթել ժողովրդին, Ընտրական օրենսգրքում ձևական փոփոխություններ են կատարվում, դրա հետ մեկտեղ խարդախ դիլերները մշակում են նոր սցենարներ: Փաստը մնում է փաստ, որ այս անգամ էլ ժողովուրդն իր խադադրույքը կորցրեց և թևաթափ, պարտված դուրս եկավ Հայաստան անունը կրող խաղատնից:
 




Լրահոս