
Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի N զորամասում: Զինծառայողներից մեկն իր ինքնաձիգով կոկորդից կրակել է իրեն, բարեբախտաբար, նա ողջ է մնացել: Սամվել Խաչատուրի Ավետիսյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Թերթը տեղեկացել է, որ Սամվելն ընտանեկան ինչ-որ խնդիրներ է ունեցել և ինքնասպանության քայլին դիմել է հեռախոսազրույցից հետո: Պարզեցինք նաև, որ Սամվելը բանակ թ զորակոչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի զինկոմիսարիատից: Ըստ այդ նույն աղբյուրների` զինվորին շուտով կտեղափոխեն Երևան, քանի որ նրա վիճակը անհուսալիորեն ծանր է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը հաստատեց Ժողովուրդ-ի տեղեկությունը` հավելելով, որ դեռևս քրեական գործ չի հարուցվել,- գրում է թերթը: