Հրապարակ. Որքա՞ն արժեցավ Բոչելիին Հայաստան հրավիրելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթը գրում է, որ ապրիլի 22-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացավ հայտնի տենոր Անդրեա Բոչելիի բացօթյա համերգը: Նրան ունկնդրեց երկրի էլիտան, իսկ ոստիկանական ցանկապատերից այն կողմ՝ ժողովուրդըՀամերգը թեեւ կոնկրետ նախընտրական քարոզչություն չէր, սակայն կազմակերպվել էր հենց նախընտրական նպատակներով՝ որպես իշխանության մշակութային բարձր ճաշակի առհավատչյա: Սակայն այդպես էլ չհրապարակվեց, թե Բոչելիին Երեւան հրավիրելն ինչ է արժեցել:
Օպերային թատրոնի մեր աղբյուրն ասում է, որ Բոչելիին 1,5 ժամ լսելը մեր բյուջեի վրա նստել է ուղիղ 1 մլն 200 հազար դոլար: Ընդ որում, մեր զրուցակիցը ցավով նշում էր, որ այդ գումարով Օպերայում կարող էին 6 շքեղ ներկայացում բեմադրել, որոնք տարիներ շարունակ հաճույք կպատճառեին մեր հանդիսատեսին, գրում է Հրապարակը:




Լրահոս