Հոկտեմբերի 10-ը մահապատժի դեմ պայքարի միջազգային օրն է: Չնայած որ աշխարհի 139 երկրներում մահապատիժը գործնականում չի կիրառվում կամ արգելված է օրենքով, նախորդ տարի իրագործվել է մահապատժի առնվազն 5679 դեպք:
Միացյալ Ազգերի Կազմակերպությունը փորձում է վերացնել մահապատիժը երկրագնդի բոլոր պետություններում:
Հիշեցնենք, որ Հայաստանում մահապատիժն արգելված է 2003 թվականից: