Armenian text to speach

Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում. Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում «Սուպեր մամա» ֆիլմի առաջին ցուցադրության մասին գրառում է արել։

«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարողանում թաքցնել իրենց արցունքները։ Իսկ ես… ես հասկացա, որ երջանիկ եմ։ Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց 2 ժամով կտրել առօրյա հոգսերից ու տանել մի աշխարհ, որտեղ կա մարդասիրություն և սեր։ Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում»։




Լրահոս