Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսը սկսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ռուսաստանը, ԱՊՀ անդամ այլ երկրներ տոնում են 1945թ.-ին ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակի 67-րդ տարեդարձը: ՌԴ մայրաքաղաքում տեղի ունենում ամենամեծ զինվորական շքերթը: Զորահանդեսին մասնացում է 14.000 զինծառայող:
Կարմիր հրապարակով առաջինը կանցնի Պատվո պահակախումբը: Այնուհետ Ցամաքային, Ռազմաօդային ու Ռազմածովային ուժերի, Ռազմավարական նշանակության հրթիռային, Տիեզերական, Օդադեսանտային, ինչպես նաև ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության զորքերը:
Այնուհետ հրապարակով կանցնեն մարտական մեքենաները: Երկրի հզորությունը կցուցադրեն Ս-400 “Տրիումֆ” զենիթահրթիռային ու 8 նորագույն ՞Պանցիր-Ս1՞հրթիռահրանոթային համալիրները, “Իսկանդեր-Մ”, “Սմերչ”, “Բուկ-Մ2” և այլ մարտական տեխնիկան:
Զորահանդեսի երաժշտական հատվածը կապահովեն 1.100 երաժիշտներ: 




Լրահոս