Armenian text to speach

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն այսուհետ մարզպետի օգնականն է. 168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների գործով նախ մեղադրյալ էր, ապա՝ վկա, նշանակվել է մարզպետի օգնական, գրում է 168.am-ը:

Կենսագրություն

Զարզանդ Արտաշեսի Նիիկողոսյանը ծնվել է 1978թ. ապրիլի 12-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: ՀՀ քաղաքացի է:

1985-1995թթ սովորել է տեղի թիվ 5 միջնակարգ դպրոցում: Այնուհետև 1996թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, 2000թ.գերազանցությամբ ավարտելով ստացել է մարզիչ-մանկավարժի մասնագիտական որակավորում:

2000-2005թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում, որպես ֆիզիկական պատրաստության պետ, նրան շնորհված է կապիտան զինվորական կոչում:

Միջազգային կարգի սպորտի վարպետ է` կարատե դո մարտարվեստից: Որակավորված է սև գոտի 2-րդ դան: Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն է և գավաթակիր: 2004 թվականին զինվորականների մեջ անցկացված աշխարհի առաջնության հաղթող է:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս