Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորման 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը: Ամբիոնից զինվորական շքերթին հետեւում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, զինվորական կառույցների ներկայացուցիչներ: Շքերթը դիտլու են եկել բազմաթիվ ստեփանակերտցիներ եւ քաղաքի հյուրեր: Այսօր տեղի կունենա նաեւ ընդունելություն ԼՂՀ նախագահի անունից, կբացվի ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորմանը նվիրված ցուցահանդես, այլ միջոցառումներ տարբեր պետական կառույցներում:























