«Հրապարակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետարանը որոշել է լայնացնել քաղաքի կենտրոնական` Վարդգես Պետրոսյան փողոցը: Դրա համար քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ հանում են փողոցի 100 տարվա հին եզրաքարերը եւ նորն են տեղադրում: Աշխատանքներն իրականացնում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը պատկանող «Ես եւ նա» շինկազմակերպությունը: Աշտարակցիները ցավ են ապրում, քանի որ Վարդգես Պետրոսյան փողոցը մի քանի սանտիմետրով լայնացնելու համար քաղաքապետարանն այլանդակել է պուրակը` կտրելով հին ծառերը: Դրանք աճում էին մարզպետարանի եւ Ներսես Աշտարակեցու արձանի դիմաց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: