Իշխանությունն արդեն խոչընդոտ է ստեղծել այսօրվա հանրահավաքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշ երեկոյան ոստիկանները խոչընդոտել են երեք ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» այսօր սպասվելիք հանրահավաքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես, ոստիկանները թույլ չեն տվել, որ հանրահավաքի համար բեմահարթակ կառուցվի` պատճառաբանելով, թե համապատասխան իրազեկման մեջ «բեմ» բառը նշված չի եղել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով այդ ժամանակ գտնվել է Ազատության հրապարակում:

« «Բարգավաճ Հայաստանը» տասնյակ հանրահավաքներ է անցկացրել, այդ թվում նաև մեր վերջին հանրահավաքները մարզերում և որևէ անգամ իրազեկման մեջ մենք մանրամասն չենք թվարկել «միկրաֆոն», «դինամիկ», դրոշ, պաստառ, բեմ և բոլոր անգամներում մեզ թույլատրվել է բեմ հավաքել: Պարզապես տվյալ կառույցը փորձում է խոչընդոտման գործում իր փայը ունենալ, իր փայ «գալչկան» ստանալ», – ընդգծեց նա:

Ն. Զոհրաբյանի խոսքով, իրենք ըմբռնումով են մոտենում և առանց բեմի էլ այսօր կանցկացնեն իրենց հանրահավաքը: «Նրանք պատճառաբանում են, թե Օպերան մակույթի արժեք է և մշակույթի նախարարության և քաղաքապետարանի առանձին թույլտվությունը պետք է լինի բեմի համար: Ստացվում է, որ մյուս մարզերում բեմ չենք նշել և թույլ են տվել, նրանք օրենք են խախտել , եթե օրենք են խախտել` մենք ակնկալում ենք, որ նրանք պիտի պատժվեն», – հայտարարեց նա:




Լրահոս