
Նռնաձոր գյուղի ջրի պոմպակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 9-ին` ժամը 07:53-ին: ՀՀ ԱԻ նախարարությունից armlur.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել` 09:10-ին: Ամբողջությամբ այրվել են էլեկտրական վահանակ, տրանսֆորմատոր եւ 20 գմ մալուխ: