
Մեծ Բրիտանիան ուժեղացված վերահսկողություն է սահմանում որոշ սահմանապահ կետերում՝ երկիրը Էբոլա տենդից պաշտպանելու նպատակով:
Էբոլա համաճարակից տառապող երկրներից եկող ուղևորները Գատվիկ և Հիթրոու օդանավակայաններում ստիպված կլինեն մի շարք հարցերի պատասխանել, իսկ որոշ դեպքերում՝ բժշկական զննման ենթարկվել:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ստուգում են տեղեկատվությունն այն մասին, որ Մակեդոնիայում Էբոլայից մահացել է Բրիտանիայի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը: Հրապարակման մեջ ասվում է, որ մեկ այլ բրիտանացու մոտ հայտնաբերվել են նույն հիվանդության ախտանիշները:
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Մակեդոնիան փակել էր մուտքն այն հյուրանոց, որտեղ բնակվել է բրիտանացին: