Տղամարդ է ընկել Ախուրյան գետի ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել մայիսի 8-ին` ժամը 22:00-ին, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում է մարդ է ընկել ձորը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻ նախարարությունից armlur.am-ին տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ամասիա գյուղի Ախուրյան գետի ձորն է ընկել եւ տարբեր աստիճանի կոտրվածներ ստացել նույն գյուղի բնակիչ, 1965-ին ծնված Արթուր Գրիգորյանը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել նրան եւ տեղափոխել Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Բժիշկների հաղորդմամբ` տուժածի վիճակը միջին ծանրության է:




Լրահոս