
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից: Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, նա մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Կիսապաշտպանը կկարողանա օգնել իր թիմին «Քյոլն»-ի դեմ Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա խաղին:
Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբում, իսկ մարզման որոշակի հատված էլ աշխատում է անհատական ծրագրով: Երեք շաբաթվա ընթացքում նա վերականգնվել է 90 %-ով:
Նշենք, որ «Քյոլն»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին: