Օլանդը գերադասում է ապրել իր նախկին բնակարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մայիսի 15-ին իշխանությունը ստանձնելուց հետո չի ցանկանում տեղափոխվել Ելիսեյան պալատ` նախընտրելով բնակվել Փարիզի Բոգրենել թաղամասում գտնվող իր բնակարանում: “Ինձ համար ավելի լավ է մնալ այստեղ, որտեղ ես արդեն 5 տարի է այստեղ եմ ապրում: Ես այստեղ արդեն հարմարվել եմ, ունեմ իմ սովորույթները, պարբերաբար այցելում եմ այս ռեստորանը, հացի ու նպարեղենի խանութները”,- ասել է նա` հավելելով, որ Ելիսեյան պալատի կենսապայմաններին ծանոթ չէ:
 Նախագահը կրկնել է, որ ցանկանում է լինել նորմալ, սովորական նախագահ:
 




Լրահոս