
Երեկ համացանցում տարածվեց «Независимая газета»-ին տրված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Հայկական լրատվական կայքերում ակտիվորեն տարածվելուց հետո տեղեկություններ շրջանառվեցին, թե այն պատվիրված հարցազրույց է, և դրա համար ԲՀԿ առաջնորդը վճարել է 12-15 հազար դոլար:
Տեղեկությունը ճշտելու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով փոխանցեց հետևյալը:
«Էժանագին հերյուրանքներին չեմ պատասխանում և չեմ մեկնաբանում», – հայտարարեց նա: Մեր այն հարցին, թե ինչպես է անցկացվել հարցազրույցը, նա նշեց.«Ոնց որ կազմակերպվում են բոլոր նորմալ հարցազրույցները»: