
Մայիսի 7-ի առավոտյան Մոսկվայի Կուրգանսկայա 3 հասցեում գտնվող լեռնադահուկային բազայի տարածքում 4 տղամարդու դիակ է հայտնաբերվել,-գրում է Комсомольская правда-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Նրանց դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ տղամարդիկ մահացել են դեռեւս 9-10 օր առաջ:
Մահացածներից 3-ի ինքնությունն արդեն պարզվել է, նրանցից երկուսը հայազգի են. 1970 թ. ծնված Ա. Ս. Միքայելյանը, 1972 թ. ծնված Ա. Մ. Եղիազարյանը եւ 1989 թ. ծնված Ա. Վ. Բուռլաչուկը: Մյուս մահացածը 55-60 տարեկան է: Նրանց մարմիններն ուղարկվել են դիահերձարան: Դիակների գտնվելու վայրից առգրավվել է 3 անձնագիր եւ 4 բջջային հեռախոս: