Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով: 
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի` Մայիսի 9-ի առիթով: Մենք խոնարհվում ենք Մեծ հայրենականի բոլոր մասնակիցների ու վետերանների առջև, ովքեր իրենց հերոսական պայքարի, կյանքի ու անկոտրում կամքի շնորհիվ կերտեցին այսօրվա խաղաղությունը: Ուղիղ 20 տարի առաջ Մեծ հայրենականի հերոսների սխրանքը կրկնեցին Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները՝ ազատագրելով թշնամուց Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին: Հայը, մեկ անգամ ևս, ապացուցեց իր հայրենիքում խաղաղ ու արժանապատիվ գոյության անխախտ իրավունքը: Արցախի ժողովուրդը իրեն պարտադրված անհավասար գոյամարտում կարողացավ դիմակայել և ի կատար ածել հայրենիքում անվտանգ ապրելու ու սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք իրենց կյանքն անմնացորդ նվիրաբերած հերոսների անմահ հիշատակը: Սիրելի վետերաններ և ազատամարտիկներ, կրկին ու կրկին շնորհավորելով այս փառապանծ օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, մեր պետությանն ու ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում:




Լրահոս