Ինչ՞ էր անում ՀՀԿ-ական պատգամավորը Քննչական կոմիտեում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը (մարտունեցի) Քննչական կոմիտեի շենքում էր: «Ժողովուրդ»-ը նկատել է, թե ինչպես է պատգամավորը կոմիտեի շքամուտքի մոտ երկար զրուցում անվտանգության աշխատակիցների հետ, բացատրում, թե ով ինչու է եկել:

Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները թույլատրեցին նրան գնալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի աշխատասենյակ: «Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչ քրեական գործի շրջանակներում էր այցելել քննչական կոմիտե: «Դուք ճիշտ եք նկատել, ես այնտեղ եմ եղել, սակայն պարտադիր է քրեական գործ լինի՞, որ նոր այցելեմ: Քրեական գործի համար չեմ այցելել»,- տարակուսեց պատգամավորը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ գործ ուներ Աղվան Հովսեփյանի հետ:

Հանուն ճշմատրության պետք է ասել, որ Հ. Հակոբյանը մտերիմ հարաբերություններ ունի Ա. Հովսեփյանի հետ:

dataxaz

nalbandyan




Լրահոս