Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների գագաթաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է ԱՊՀ գագաթաժողովը: Ինչպես և սպասվում էր, գագաթաժողովին կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի: Ուկրաինան Մինսկում կներկայացնի Բելառուսում այդ երկրի դեսպան Միխաիլ Եժելը:

Գագաթաժողովում նախատեսվում է քննարկել բազմակողմ համագործակցությունը տնտեսական, հումանիտար և իրավապահ ոլորտներում:

Հանդիպմանը կներկայացվել են մի շարք փաստաթղթեր՝ ուղղված բազմաբնույթ համագործակցության խորացմանը, թմրանյութերի և մարդկանց վաճառքի միջազգային վերահսկողության ամրապնդմանը, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին և ֆինանսական վերահսկողության ուժեղացմանը:

ԱՊՀ շրջանակներում միջոցառումների ավարտից հետո նախատեսվում են հանդիպումներ Եվրասիական տնտեսական համակեցության Միջազգային խորհրդի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ձևաչափով, տեղեկացնում է РИА Новости-ն:




Լրահոս