
Մայիսի 8-ին “168 ժամ” օրաթերթի “Միներվայի բուն իմաստուն էր” վերնագրով հոդվածում նշվել է, թե իբր մայիսի 5-ին Նոր-Հաճընի մի բնակիչ, տաքսու վարորդ, իր ուղևորներին ասել է, թե իբր ինքը պետք է 75.000 դրամ ընտրակաշառք ստանա իր 5 հոգանոց ընտանիքի անդամների համար, յուրաքանչյուրի համար՝ 15.000 դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված վարորդի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Նաիրիի բաժնում կատարվում է հետաքննություն: