Ոստիկանությունը բացահայտել է դատարանի աշխատակցի սպանությունը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունը բացահայտել է երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի՝ Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը։ Ինչպես Աշտարակից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 4-ի սահմաններում Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Ոստիկանության Աշտարակի բաժնի և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնի աշխատակիցների օպերատիվ տվյալների և բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանություն է ներկայացել Աշտարակ քաղաքի բնակիչ 39-ամյա Ռուբեն Հակոբյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ռ. Հակոբյանին Աշտարակում ավելի շատ ճանաչում են որպես “Երգիչ Կարեն”, ով երգում է Աշտարակի և Երևանի ռեստորանային համալիրներում։ Քննչական մարմնի բացատրական աշխատանքի արդյունքում Ա. Հովակիմյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող “Մակարով” տեսակի ատրճանակը, որը քննիչի կողմից առգրավվել է և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն։  Ըստ տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել նրա և Ա. Հովակիմյանի միջև կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։ Կրակոցներ արձակելուց հետո Ռ. Հակոբյանը դեպքի վայրից հեռացել է “Պրադո” մակնիշի 18 MM 888 համարանիշի ավտոմեքենայով։




Լրահոս