Սաակաշվիլին` շինարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին երեկ Թբիլիսիում մասնակցել է նոր  ուսումնարանի կառուցման աշխատանքներին: Նա մոտ 3 ժամ սովորական աշխատողներին հետ մասնակցել է բետոնալցման, էլեկտրաեռակցման, շինանյութերի փոխադրման աշխատանքներին: Նա աշխատանքի ընթացքում զրուցել է լրագրողների հետ ասլեով, որ իրենք այս կերպ օրինակ են ծառայում երեխաների համար, ովքեր պետք է տեսնեն, որ  Վրաստանում բոլորն են աշխատում եւ քանի որ նոր ուսումնարանի կառուցումը իր գաղափարն է եղել, նա մեծ հաճույքով է աշխատում: Ակնկալվում է, որ ուսումնարանն իր առաջին ուսանողներին կարող է ընդունել արդեն այս տարվա սեպտեմբերին:




Լրահոս