Ուկրաինան և Հայաստանը չեն մասնակցում Բաքվում անցկացվող ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի մշակույթի, տեղեկատվույթան, զբոսաշրջության և սպորտի կոմիտեի նիստին:
Կոմիտեի քարտուղար Կոնստանտին Փշենկոն АПА-ին հայտնել է, որ Ուկրաինան՝ իբրև մասնակցությունից հրաժարվելու պատճառ նշել է մեկ ամիս հետո կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու անհրաժեշտությունը:
Հայաստանը ևս հրաժարվել է մասնակցել նիստին: «Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է կոմիտեի նախագահի տեղակալը: Նախագահի մեկ այլ տեղակալն է ադրբեջանցի պատգամավոր Էլմիրա Ախունդովան: Չնայած պաշտոնական հրավերին՝ հայկական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել նիստին՝ պատճառը չնշելով, չնայած որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, երաշխավորել է մասնակիցների անվտանգությունը», – Փշենկոյի խոսքերն է մեջբերում ադրբեջանական կայքը: