Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Սերբիա ֆուտբոլային հանդիպումը: Հայ ֆուտբոլասերների հետաքրքրությունը, ինչպես բոլոր նման հանդիպումներից առաջ, մեծ է, իսկ Armlur.am-ի հետ զրույցում, երևանցիների մեծ մասը շատ բարձր համարեց Հայաստանի հավաքականի հաղթանակի հնարավորությունը` չկարևորելով նույնիսկ այն հանգամանքը, որ մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստները տարբեր պատճառներով խաղին չեն մասանակցի:
Վերջնարդյունքը խաղի ավարտին միայն տեսնելու տեսակետ ունեցողները նույնպես քիչ չէին, բայց դիտարժան խաղ բոլորն են սպասում: Շատերը Հայաստանի հավաքականին կերկրպագեն մարզադաշտում:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան