
«Լիվերպուլ»-ը երազում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսի իրավունքները: Այդ նպատակին հասնելու համար ակումբը պատրաստ է Ռոյսին դարձնել իր պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Daily Mail-ը գրում է, որ լիվերպուլցիները կարող են 5-ամյա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, համաձայն որի նա շաբաթական 200 հազար ֆունտ կվաստակի:
Ընդգծենք, որ Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են Եվրոպայի այնպիսի առաջատար ակումբներ, ինչպիսիք են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը: