Մաստակը վատ է հիշողության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծամոն ծամելը բացասաբար է ազդում հիշողության վրա: Փորձի ընթացքում մասնակիցներից պահանջվել է հստակ կարգով  հիշել բառեր ու թվեր: Բառերի ու թվերի հերթականությունը մեկ անգամ նրանց ցույց է տրվել, եւս մեկ անգամ կարդացվել: Նրանց ցուցադրվել են իրեր, այնուհետև պահանջվել է հայտնաբերել, թե դրանցից որ մեկն է անհետացել: Փորձի ընթացքում մասնակիցները մաստակ են ծամել: Արդյունքում պարզվել է, որ նրանք չեն կարողացել պատշաճ կերպով հիշել թվերի ու բառերի հերթականությունը,- հայտնում է naturalnews -ը:




Լրահոս