
Օրերս Միշել Օբաման Սպիտակ տանը նորաձևության երեկո է կազմակերպել: Երեկոյի տիրուհին դիզայներների, նորաձևության ամսագրերի խմբագիրների և հագուստի սիրահարների առջև հատնվել է ուկրաինական ծագում ունեցող մուգ կապույտ զգեստով:
Առաջին տիկնոջ զգեստի հեղինակն Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի բնակչուհի Նատալյա Կովալն է: Հետաքրքրական է, որ մասնագետներից շատերն ընդգծել են զգեստի անհաջող ձևվածքը. առաջնամասի բացվածքը՝ դեկոլտեն, նրանց խոսքով, անհաջող կերպով ընդգծել է Միշել Օբամայի լայն ուսերն ու ճարպածալքերը:
Հատկանշական է, որ նախկինում Միշելը մշտապես հայտնվել է գերազանցաբար ամերիկացի դիզայներների հեղինակած հագուստներով: Ինտերնետ-օգտատերերը զգեստի անսպասելի ընտրության մեջ առաջին տիկնոջ դիրքորոշումն ընդգծող քաղաքական ենթատեքստ են գտել: