
Սիրիայի հարավարեւմտյան Դերա քաղաքի շրջակայքում, սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ որոտացած պայթյունի հետեւանքով 6 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:Նշվում է, որ շարասյան մեջ է եղել միջազգային դիտորդների առաջին առաքելության ղեկավար, նորվեգական զինված ուժերի գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: