Շուշիի ազատագրման 20-ամյակի եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի տոնը նշվեց Երեւանի Հաղթանակ զբոսայգում: Ինչպես հաղորդում է armlur.am-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը եւ ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին եւ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածնեի հիշատակին: Այնուհետեւ կազմակերպվեց զինվորական շքերթ, որից հետո բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցեցին վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին:”Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ մեր պատմական հաղթանակների համար: Հետագա սերունդները պետք է արժանին մատուցեն այս հաղթանակները կերտած հայորդիներին”,- ասաց վարչապետը` վետերաններին մաղթելով քաջ առողջություն: “Մայր Հայաստան” զինվորական թանգարանում պետական այրերը դիտեցին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված նորացված ցուցադրությունը: Հաղթանակ զբոսայգում Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հաղթանակի զբոսայգում տոն է ՖՈՏՈՇԱՐՔ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ