Հովիկ Աբրահամյանը՝ ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին, որին ներկա են եղել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներ:

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստը նախագահել են ԱՄՀ-ի տնօրենը և ՀԲ-ի նախագահը: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակին, զարգացումներին, խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակություննԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցիՀայաստանի  անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա կլինեն Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների,  ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:




Լրահոս