Շուշան Պետրոսյանը՝ ՀԱԿ-ին. Ղալաթ եք անում…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետական կուսակցության համամասնական թեկնածու Շուշան Պետրոսյանի համար ՀԱԿ-ի երեկվա հայտարարությունը, թե գալիս են Ազգային ժողով՝ “իշխանություններին աթոռից պոկելու համար”, ծիծաղելի է. “Քանի տարի է՝ լսում ենք արդեն, ու ոչ թե չարեցին, որ տեսնենք, այլ լավ է, որ չեն անում, որովհետեւ ժողովուրդը մեղք է, եւ լաբորատորիայի ճագարներ չեն, պետք չէ անընդհատ մարդկանց հետ խաղալ, պետականորեն պետք է մտածելե: Aravot.am  -ի հետ զրույցում Շ. Պետրոսյանը,  անդրադառնալով մամուլում  տեղ գտած հրապարակումներին, թե ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց ՀՀԿ- ի զինանշանով դրոշների ու կուսակցության պաշտոնյաների լուսանկարների այրմամբ, կարծիք հայտնեց, որ դա առնվազն ոչ կոռեկտ պահվածք էր. “Դա՞ է քայլը… Նեգատիվով հարց չես լուծի, նրանք նեգատիվ են լցնում, բայց  ատելությունը հայը հայի մեջ լցնելով՝ երկիր չեն կառուցի, ուրախացել էի՝  ՀԱԿ-ից մարդ է անցել Ազգային ժողովի՝  բանավեճի, բայց ա՞յդ մակարդակով, դրոշ վառելո՞վ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի: Իրենք իրենց ամբիցիաներին հագուրդ տալո՞ւ, թե՞ ժողովրդին  ծառայելու համար են գալիս: Անընդհատ ասում են, թե՝ կրթված են ու դաստիարակված, է՞դ է…”: Երգչուհուն հատկապես զայրացրել է հանրահավաքում Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, թե “անպարկեշտ մարդուն բերել ենք դարձրել պրեզիդենտ”: “Ղալաթ են արել, իրենցից ով էլ լիներ նախագահ, նույն բանն էին ասելու: Սերժ Սարգսյանն ապրում է հայի խնդիրներով, ինքը ժառանգություն ստացավ, որից պետք է մաքրվել”: Ինչ վերաբերում է  ընտրությունների արդյունքների բողոքարկման համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը,  Շ. Պետրոսյանն ասաց, որ  լուրջ չի վերաբերվում.”Ընդդիմությունը միշտ է բողոքարկում, որ լավ բան էլ է լինում, բողոքարկում են”:




Լրահոս