Armlur.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ քիչ հետո մեկնարկելիք հանրահավաքին մասնակցելու համար Ազատության հրապարակ են ժամանել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավորները:
Այստեղ է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը, Մելիք Մունակյանը (Շշի Մելո), Արմեն Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը: Այս պահին հրապարակ մտավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրանց է միացել նաև Շենգավիթի նախկին թաղապետը՝ Կադիլակի Սերոժ անվամբ հայնտնի Սարգիս Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հարթակ էր բարձրացել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի ժամանել:
Լուսանկարները՝ Armlur.am-ի