Ազգային փոքրամասնությունների երիտասարդները երթ են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայասա” եւ “Հայրենապաշտ” երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, մայիսի 8-ի երեկոյան ժամը 20:00-ին, հավաքվել են Երեւանի Կասկադի համալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու Շուշիի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվածների անմահ հիշատակին: Նրանք Կասկադ համալիր-Հաղթանակի զբոսայգի երթուղով, անցկացրել են դրոշներով, մոմերով ու ծաղիկներով երթ: “Մայր Հայաստան” հուշարձանի մոտ ելույթ է ունեցել Հայաստանում ռուսական համայնքի ղեկավար Յուրի Յակովենկոն, “Հայասա” կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաեւ “Հայրենապաշտ” միության նախագահության անդամ Արման Կարապեյանը:
Ըստ “Հայասա” կազմակերպության նախագահ Սուրեն Մկրտչյանի երթին մասնակցող երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը խոսում է ներկայիս երիտասարդության ակտիվության եւ ազգասիրության մասին: Երթը ամփոփվեց ներկաների հայրենանվեր երգերով, ողջույններով եւ արտասանությամբ: Հիշեցնենք, որ “Հայասա” երիտասարդական կազմակերպությունը միավորում է Հայաստանում գրանցված 12 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:




Լրահոս