Հոկտեմբերի 10-ին` ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում, «Վոլկսվագեն-Վենտո» մակնիշի 34NC705 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ մի ուղևորը (Ս. Ա. ծնվ. 1997թ.)՝ մինչ հրշեջ-փրկարարաների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը: