Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 11-ին ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ:  Հյուսիսարևելյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 5-10 մետրի:

Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդի ջերմաստիճանը 11-ից 12-ը կբարձրանա 4-5, արևելյան շրջաններում 8-10 աստիճանով:

Մասնավորապես՝ լեռնային շրջաններում առաջիկա գիշեր սպասվում է մինչև +6, իսկ ցերեկը՝ մինչև +18, նախալեռներում՝ գիշերն սպասվում է մինչև +10, իսկ ցերեկը՝ մինչև +22, Արարատյան դաշտում գիշերն սպասվում է մինչև +11, իսկ ցերեկը՝ մինչև +23, Սյունիքի հովտային շրջաններում գիշերն սպասվում է մինչև +11, իսկ ցերեկը՝ մինչև +19, Արցախում՝ գիշերը մինչև +10, իսկ ցերեկը՝ մինչև +17 աստիճան:

Մայրաքաղաքում ցերեկը՝ մինչև +23, առաջիկա երեկոյան սպասվում է մինչև +1, իսկ երեկոյան՝ մինչև +18:




Լրահոս