«Եռյակի»՝ քիչ առաջ ավարտված հանրահավաքն առանձնացավ նաև մի քաղաքացու հուզական պոռթկմամբ. նա նկարագրեց, թե ինչպես է մեր օրերում քաղաքացին աղբամանից հաց հանում ու անցում կատարեց Պ, Սևակի բանաստեղծություններից մեկին:
Գագիկ Ծառուկյանը նույնպես չանտեսվեց:
Անհավասարակշիռ ու էմոցիոնալ կնոջ բանաստեղծական զեղումները կանխելու երիտասարդ մի կնոջ փորձն ապարդյուն անցավ, և նա արտահայտվեց մինչև վերջ՝ կքանստելով, ձեռքերը վերուվար անելով ու սրտում եղածը, հոգում կուտակվածը մինչև վերջ արտահայտելով: