«Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով անցկացվող «Երևան 2025» առաջին միջազգային կոնֆերանսում ներկայացվում է մայրաքաղաքի զարգացման առաջիկա 10 տարիների տեսլականը:
Քաղաքաշինական ծրագրերն առանձնացնելով որպես քաղաքի զարգացման կարևոր նախապայման՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը կոնֆերանսին ներկայացրել է քաղաքաշինության զարգացման գերակա ուղղությունները, այն է՝ճանապարհային ցանցիզարգացում, բնակելի ֆոնդի արդիականացում,բնակչության սակավաշարժ խմբերի քաղաքաշինականմիջավայրի մատչելիության ապահովում, հասարակական հանգստի կենտրոնների բարելավում: Ընդգծելով քաղաքաշինական նպատակաուղղված ծրագրերի իրականացումը՝ Երևանի գլխավոր ճարտարապետը հատկանշել է, որ բոլոր ծրագրերում, քաղաքապետի որդեգրած քաղաքականության համաձայն, ապահովվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման նախապայմանը:
Զեկույցում տեղ են գտել նաև ներդրումային ծրագրերը, որոնք նաև կարևոր քաղաքաշինական նշանակությու ունեն մայրաքաղաքի զարգացման համար:
«Երևան քաղաքի համաչափ զարգացման հիմնական նպատակն է ապահովել քաղաքաշինական գործունեության միջավայրի զարգացմանն ուղղված հավասարաչափ,բարենպաստ և ներդաշնակ պայմաններ քաղաքի ողջ տարածքում` աշխատանքի, բնակության, հանգստի, ժամանցի և սպասարկման համար»,- նշել է Տիգրան Բարսեղյանը:
Կոնֆերանսի զեկույցների շրջանակում մանրամասն ներկայացվել են նաև Երևանի ճանապարհատրանսպորտային ցանցի հեռանկարները:
«Այս ուղղությամբ կարևորվում է երեք հիմնական ուղղություն` քաղաքի կենտրոնի բեռնաթափում, ճանապարհային ցանցի բարելավում, Երևանը շրջանցող մայրուղային ճանապարհների կազմակերպում։ Ներկայում Ասիական զարգացման բանկի հետ ընթանում են աշխատանքներ՝ Երևանի կենտրոնը շրջանցող մի քանի մայրուղիների և դրանց առանձին հանգույցների նախագծման, կառուցման և վերակառուցման ուղղությամբ»,- նշել է «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը: Նա նաև հավելել է, որ այն միանգամից լուծում է հետիոտներիանվտանգ տեղաշարժի, տրանսպորտի անխափան ու անվտանգերթեևկությանև մի շարք այլկարևորագույն խնդիրները: Խոսելով վերջին տարիներինայս ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքների մասին՝ կարևորվել էՈւլնեցի-Ռուբինյանց փողոցները միացնող և Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված ու երևանցիների կողմից երկար սպասված Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող անընդհատ երթևեկության մայրուղին, որը նախատեսում է շարունակություն ունենալ մինչև Արշակունյաց պողոտա:
Ճանապարհատրանսպորտային ցանցի ընդլայնումն ու բարելավումը որոշակիորեն փոխկապակցված է նաև հասարակական տրանսպորտի համակարգի հետ, որը ևս մեկ՝ դեռևս իր զարգացման փուլում գտնվող խնդիր է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, խոսելով հասարակական տրանսպորտային համակարգի բարեփոխումների մասին, նախ անդրադարձել է երթուղային ցանցի ընդլայնման հարցին և ընդգծել, որ նոր երթուղային ցանցը հիմնականում կնախատեսի մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով ուղևորափոխադրում, իսկ քաղաքի յուրահատկություններից ելնելով մի քանի առանձին երթուղիներում միայն կնախատեսվի միջին տեղատարողությամբ ավտոբուսների և միկրոավտոբուսների շահագործումը: Կներդրվի նաև էլեկտրոնային միասնական տոմսային համակարգը:
«Այս խնդիրների լուծման և հեռահար նպատակների իրականացման համար քաղաքային իշխանություններն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Համոզված եմ, որ արդյունավետ և նպատակային քայլերով մինչև 2025 թվականը մենք կունենանք մայրաքաղաք Երևանին հարիր հասարակական տրանսպորտային համակարգ, որըկլինի իսկապես հարմարավետ երևանցիների ու նաև մայրաքաղաքի հյուրերի համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Առանձին ներկայացվել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ապագան և մասնավորապես դեպի Աջափնյակ վարչական շրջան մոտ 3 կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման հնարավորությունները:
«Մետրոյի ուղեգծի ընդլայնումը կարևորվում է մի շարք հանգամանքներով: Դրա արդյունքում կբեռնաթափվի վարչական շրջանի երթևեկը, տվյալ հատվածներում վերգետնյա հասարակական տրանսպորտի թվաքանակի նվազումն էլ կնպաստի ճանապարհների թողունակությանը: Նախատեսվումէ նաև ուղևորահոսքի շուրջ 30 տոկոսաճ»,-նշել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը, ողջունելով կոնֆերանսի անցկացումը, առիթից օգտվելով շնորհավորել է նաև մայրաքաղաքի տոնը: Վերջինս կարևորել է զարգացման հեռանկարների քննարկումը և համոզմունք հայտնել, որ առաջիկա տարիներին նախանշված գաղափարները կվերածվեն հստակ ծրագրերի: Մարկ Դեյվիսը նաև վերահաստատել է իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը քաղաքապետարանի հետ և հույս հայտնել, որ որոշ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել համատեղ ուժերով:
Զեկույցների ներկայացումից հետո կոնֆերանսի մասնակիցներն քննարկումները շարունակել են աշխատանքային խմբերում: Անուհետ ընդունվել է բանաձև, ըստ որի՝ Երևանի համաչափ զարգացման հիմնարար սկզբունքի անշեղ կիրառմամբ ռազմավարական հիմնական թիրախներ ընտրված ծրագրերի իրականցմամբ աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը կարող է և պետք է դառնա միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից մրցունակ քաղաք: Միաժամանակ մշակվող ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել՝ առանց դրանց հրապարակային քննարկումների, քաղաքացիների շահագիգիռ խմբերի ակտիվ մասնակցության, քաղաքային իշխանության, տարբեր պետական մարմինների ներդաշնակ համագործակցության:
«Մենք լիահույս ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինն ունի այն կամքն ու ներուժը, որով ի զորու է իրականացնելու ապագային միտված հավակնոտ ծրագրերը: մենք կոչ ենք անում Հայաստանի և օտարերկրյա ներդրողներին, միջազգային կազմակերպություններին գործնական մասնակցություն ցուցաբերելու Երևանի համչափ զարգացմանն ուղղված ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:
Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները՝ նա նաև համոզմունք է հայտնել, որ «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրի ներքո կազմակերպված «Երևան 2025» կոնֆերանսում ներկայացված ծրագրերն ու նախագծերը կոնֆերանսի աշխատանքի արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը և յուրաքանչյուր երևանցու ևս մասնակից դարձնել այդ ծրագրերի վերջնական մշակմանն ու իրագործմանը: