Հայաստանի անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամը 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ կիրականացնի Երևանին հարակից “Էրեբունի” անտառպետության տարածքներում, կստեղծվեն նաև ոռոգման համակարգեր, կիրականացվի ցանկապատում, որի համար այս տարվա բյուջեից գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 75 մլն 550 հազար դրամ, որից՝ 2012 թ. առաջին կիսամյակում՝ 30 մլն դրամ, ինն ամսում՝ 70 մլն դրամ:
“Էրեբունի” անտառպետության ընդհանուր տարածքը կազմում է 336.5 հա, որն անտառազուրկ է և ունի անտառապատման կարիք։ Նշենք, որ անցած տարիներին Երևանի հարակից տարածքներում ոչնչացվել են ավելի քան 1300 հա անտառներ, որի արդյունքում վատթարացել է մայրաքաղաքի սանիտարական վիճակը, հաճախակի են դարձել փոշեքամիները, ակտիվացել են էկոլոգիական բացասական երևույթները։