
Անգլիայի հարավում Բրոքենհարսթ բացվել է Standing Hat անվանումը կրող հյուրանոց, որը տարբերվում է նրանով, որ էնեգիա ստանում այլընտրանքային եղանակով: Standing Hat – ի սեփականատեր Քրիստինա Սիմոնսը նշել է, որ հյուրանոցի բոլոր սենայակներում հատուկ հեծանիվներ են տեղադրվել, որոնք վարելու շնորհիվ հոսանք են արտադրում եւ եթե ցանկանում ես հեռուստացույց դիտել, ապա պետք է հեծանիվը գործի գցես: Անշուշտ, հյուրանոցի սեփականատերը հոգացել է նաև էլեկտարէներգիայի դասական աղբյուրների մասին: Այս յուրահատուկ հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ կլինի 129 ֆունտ ստեռլինգ: