Ամեն տարի երկրի բնակչությունը մեկ տոկոսով նվազում է. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Միգրացիոն գործընթացներում դրական փոփոխությունների մասին, ըստ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի, այդ պահին անհնար է խոսել: Իրավիճակը վերջին 5-6 տարիներին մնացել է նույնը, դրական տեղաշարժեր չկան: «Տարեկան միջին հաշվով ունենում ենք շուրջ 30 հազարից ավելի մեկնածներ, քան ժամանածներ: Այդ բացասական տարբերության հետեւանքով մեր բնակչության թվաքանակը տարեկան շարունակաբար նվազում է ավելի քան մեկ տոկոսով: Հասկանալու համար, թե ինչ է այդ մեկ տոկոսը նշանակում մեզ նման երկրի համար, որի բնակչությունն այսօր 3 միլիոնից պակաս է, նշեմ, որ 30 հազարը 30 գյուղի բնակչություն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակին բնական վերարտադրության առումով, ապա վերջին տարիներին այն չի փոխվել։ «Կարծես, կա երջանիկ մտայնություն, թե ինչ-որ բան դեպի դրականն է փոխվել, սակայն չունենք փաստեր նման պնդում անելու համար: Իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին կար: Կարելի է նաեւ օգտագործել ճգնաժամային բառը: Պատճառներից մեկը, իհարկե, ծնելիության նվազումն է։ Կարող եմ ասել, որ այդ նվազման միտումը չի դադարելու առաջիկա մի քանի տարում: Վերարտադրողական տարիք են մուտք գործում 1990-ական թվականներին ծնվածները, որոնց թվաքանակը շատ ավելի փոքր է, քան նախորդ սերնդինը»,- նշեց Ռ.Եգանյանը: Պարզ վերարտադրության համար յուրաքանչյուր կին պետք է ունենա 2,1 երեխա, բայց այսօր այդ ցուցանիշը մեզանում 1,5 է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս