“Նաիրի” հրատարակչությունը Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ լույս է ընծայել Եղիշե Չարենցի “Գիրք մնացորդաց” անտիպ ժառանգությունը (Երևան, 2012, 440 էջ, 500 օրինակ): Գիրքն ընդգրկում է Ե. Չարենցի նորահայտ անտիպ ժառանգությունը: Հրատարակությունը նպատակ ունի այս հատորով լրացնել մեծ գրողի վերջին տարիների հարուստ վաստակի ցաքուցրիվ էջերը: Գիրքը բացվում է Դ. Գասպարյանի “Չարենցի ձեռագրերի և հարակից խնդիրների մասինե մուտքի ծավալուն խոսքով: Ժողովածուն բաղկացած է հետևյալ բաժիններից` “Պոեմներ”, “Բանաստեղծություններ” “Պաշտոնական գրություններ”, “Զանազան գրություններ”, “Նամակներ, հեռագրեր”, “Մակագրություններ, ընծայագրեր”, “Պատառիկներ”, “Թարգմանություններ”, “Կենսագրական վավերագրեր”, Ծանոթագրություններ, մեկնաբանություններ, բնագրային տարբերություններե:
Գիրքը գիտական հրատարակություն է և նվիրվում է Ե. Չարենցի ծննդյան 115 ամյակին: