«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան էլ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ինքնավստահ հայտարարում են, թե անպարտ են, իրենց իշխանությունն էլ ամենակայունն է, այնուամենայնիվ, իրադարձությունները կարծես թե այլ բանի մասին են վկայում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկվա հանրահավաքի ժամանակ մի խումբ ոչ շարքային ՀՀԿ-ականներ հավաքվել ու միասին էին հետեւում իրադարձությունների զարգացմանը` մտահոգվելով, որ «ահագին մարդ է հավաքվել»: Այդ փաստն այնքան էր զայրացրել ՀՀԿ-ականներին, որ ասում էին, թե ժողովուրդը ոչինչ չի հասկանում, ուղղակի բերել են մարդկանց: Հետո սկսեցին հրճվել հարցադրումներով, թե որտե՞ղ է Ազատամարտի եղբայրության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ինչո՞վ է զբաղված Երդվյալ ազատամարտիկների Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նկատենք, որ չնայած ՀՀԿ-ականների հեգնանքին, երեկ հանրահավաքին մասնակցում էին այնպիսի քրեական ու քաղաքական հեղինակություններ, որոնց Սերժ Սարգսյանը նեղացրել է եւ մեկուսացրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: