«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի ներկայացված հաշվետվության հիման վրա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` խորհրդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քննության առարկա դարձնել: Մենք արդեն մեկ շաբաթ է` փորձում ենք սույն տեղեկությունը ճշտել ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից նախ պահանջեցին գրավոր ներկայացնել հարցերը, սակայն մինչեւ օրս հարկ չեն համարում պատասխանել: Հիշեցնենք, որ ՎՊ-ի բացահայտումները վերաբերում են նախկին կառավարության գործունեությանը, երբ ՀՀ վարչապետը ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանն էր: Կարծես թե Տ. Սարգսյանի թիմակիցների գլխին «սեւ ամպեր» են կուտակվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: