«Իսլամական պետության» կողմից Կոբանի քաղաքի գրավումը անխուսափելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են սիրիական սահմանամերձ Կոբանի քաղաքի ևս մի քանի թաղամասեր:

Նրանք գրավել են քուրդ ապստամբների շտաբները և գրեթե շրջապատել քաղաքը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի շարունակվող ավիահարվածներին:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ Կոբանիի գրավումը կասեցնել, հավանաբար, չի հաջողվի:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քետրին Էշտոնն ավելի վաղ կոչ էր արել ԵՄ-ին, Թուրքիային և այլ երկրներին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում ավելի սերտ համագործակցությանը:

Կոբանին գրավելով՝ գրոհայինները թուրք-սիրիական սահմանի լիակատար վերահսկողությոան հնարավորություն կստանան: Կոբանիում երեք շաբաթվա մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 400 մարդ, ավելի քան 1600 քրդեր ստիպված են եղել փախչել Թուրքիա:




Լրահոս