
Սուպերմեքենաներ արտադրող Ferrari ընկերությունը ներողություն է խնդրել Չինաստանում գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ պատմական հուշարձանին վնաս հասցնելու համար: Հիշեցնենք, որ գովազդային հոլովակում ցուցադրվում է հնարք, որով մեքենան անցնում է 6 դար առաջ Նանցզինում կառուցված պատի վրայով՝ թողնելով անիվների հետքեր: Ferrari -ն կատարվածի պատասխանատվությունը բարդում է անպատասխանատու աշխատակցի վրա: